Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ռուսական պատվիրակությունը վաղը կմեկնի Թուրքիա՝ քննարկելու ԼՂ-ում համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու հարցը

Ռուսական պատվիրակությունը վաղը կմեկնի Թուրքիա՝ քննարկելու ԼՂ-ում համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու հարցը
12.11.2020 | 13:56

Ռուսական պատվիրակությունը պատրաստվում է նոյեմբերի 13-ին Թուրքիա այցելել՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու հարցը. Բաքվում ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Կարևոր ենք համարում Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի դիրքորշումը: Ուրբաթ ռուսաստանյան պատվիրակությունը կժամանի Թուրքիա՝ քննարկելու Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոնի ստեղծման մանրամասները»,- նշել է նա:

Դիտվել է՝ 2235

Մեկնաբանություններ